Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները փակել են Տիգրան Մեծ պողոտան․ ոստիկանները փորձում են բացել փողոցը

115

Կառավարության շենքի դիմաց հերթական անգամ ակցիա են իրականացնում անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, նրանք հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, պնդում են, որ մեղավորները պիտի պատժվեն:

Ծնողները փակել են Տիգրան Մեծ պողոտան, բայց ոստիկանները բռնություն կիրառելով փորձում են նրանց հեռացնել փողոցից և բացել ճանապարհը։