Անգործության հետևանքով 30 թարմ խփած մարմին են մեզ տվել. անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում

213

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց։  Արդեն 113–րդ օրն է՝ ինչ որեւէ տեղեկություն չունեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները։

Նիկոլ Փաշինյանի, Պաշտպանության նախարարի հետ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել։

«Ոչ մի աշխատանք չենք տեսնում։ Աշխատանքը շոշափելի կլինի, որ մեր երեխաների մասին ինֆորմացիա ունենանք, բայց մենք չունենք այդ տեղեկությունը»,– ասաց անհետ կորածի հարազատը։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ գործընթացը շատ երկար է տևում։

«Իրանց անգործության մասին որ ասում ենք, հենց այնպես չենք շեշտում։ Նոյեմբերի 23-ին Կարախանյան Հարութը զանգում է, ասում է, որ էսինչ-էսինչ կվադռատում, էսքան երեխա կա, պատերազմից հետո։ Երեխեքը զանգ են տալիս, ասում են ստեղ ենք, օգնություն են խնդրում, բայց չկա օգնություն։ Այդ խմբի երեխեքից մոտ 30 մարմին են թարմ խփած տվել հետո մեզ։ Տեսել ենք ինչ վիճակում են եղել։ Ժնջիլը վզին գցած են հետ տվել»,- ասաց անհետ կորածի հարազար Արսեն Ղուկասյանը։