Անառիկ Դադիվանքը․ WarGonzo–ի տեսանյութը՝ վանական համալիրում տիրող վիճակի մասին

54

Ռուսական WarGonzo նախագիծը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքում:

Տեսանյութի սկզբում արխիվային կադրեր են ցուցադրվում 90-ականների պատերազմական օրերից, ապա անցում է կատարվում ներկա իրավիճակին, երբ հնադարյա վանական համալիրը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

Ինչպես տեղի բնակիչներից մեկը նշում է, նոյեմբերի 25-ին, երբ դեռ հայտնի չէր եկեղեցու ճակատագիրը, մասնագետները վանական համալիրի պատերից հանել են որմնանկարները:

Քարվաճառի շրջանն ադրբեջանական կողմին է հանձնվել նոյեմբերի 25-ին, որից հետո որոշվել է, որ Դադիվանքի տարածքը կգտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և չի անցնի ադրբեջանցիներին: