ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և բլիթի» խաղ է․ Պեսկով

77
Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է «մտրակի և բլիթի» խաղ, ոչ թե հայ ժողովրդին ապրումակցում:

Հիշեցնենք, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որին հետևեցին Թուրքիայի սպառնալից արձագանքները: