ԱՄՆ-ը 5 մլն դոլար կտրամադրի պատերազմից տուժածներին օգնելու համար

10

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկան 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Ըստ Պոմպեոյի՝ անհրաժեշտ է «մշակել հակամարտության կայուն քաղաքական լուծում» Լեռնային Ղարաբաղի շուրջ: