Ամերիկահայերը Սպիտակ տնից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

16
Ամերիկահայեր

Ամերիկահայերը Վաշինգտոնում Սպիտակ տան առջև բողոքի ակցիա են անցկացնում՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Նրանք «Հայ քաջեր» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Արցախը հզոր է», «Արցախը Հայաստան է»: Բողոքի մասնակիցների ձեռքին պաստառներ էին՝ «Հայաստանը դեմ է ահաբեկչությանը», «Վե՛րջ տվեք ադրբեջանական ագրեսիային», «Վե՛րջ տվեք սպանությանը, վե՛րջ տվեք ատելությանը», «Կեցցե՛ հայ բանակը», «Հաղթելու ենք», «Ճանաչեք Արցախը» կոչերով: