Ամարասի վանքի վրա կրկին ծածանվում է Արցախի դրոշը

80
Ամարասի վանական համալիր

Ամարասի վանքի վրա երեկվանից կրկին ծածանվում է Արցախի Հանրապետության պետական դրոշը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ դրոշն ով է նորից տեղադրել, սակայն կարևորն այն է, որ իմ ասածը կատարվեց։ Ռուս խաղաղպահները դրոշն իջեցնելու հրաման չէին արձակել, ուղղակի  առաջարկել էին։ Իսկ Մաճկալաշենի համայնքապետը դա որպես հրաման էր ընկալել և վախվորած կատարել», – ասաց պատգամավորը։