«Al Jazeera»-ն ցուցադրել է «Ընդհանուր ցավ» ֆիլմը` անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը

17

«Al Jazeera» հեռուստատեսությունը ցուցադրել է «Ընդհանուր ցավ» («Common pain») փաստագրական ֆիլմը` անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանությանը, հայ- թուրքական հարաբերություններին:

«Ընդհանուր ցավ» ֆիլմում հեռուստաընկերությունը անդրադարձել է 1915-1916 թվերի միջադեպերին` հատկապես Օսմանյան կասրության վարած քաղաքականությանն ու նրանց կողմից հայերի բնաջնջմանը: Ֆիլմը 48 րոպե տևողություն ունի, որում ներառված են և’ հայերի, և թուրքերի տեսակետներ: Նշենք, որ որոշակի հակասություններ ևս կան:

«Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը նշում են Ցեղասպանության օրը: Չնայած գրեթե 100 տարի է անցել 1915 թվի իրադարձություններից, սակայն այն, ինչ է տեղի ունեցել հայերի հետ, մինչ օրս վիճելի քաղաքական խնդիր է: Թուրքիան կտրականապես մերժում է Ցեղասպանության փաստը:

1915-1916 թվականների հայերի մահացության թիվը դարձել է քննարկման առարկա: Հայերը պնդում են, որ 1.5 միլիոն հայ է սպանվել, մինչդեռ թուրքերը նշում են, որ ընդհանուր մահացել են 300.000 հայեր» ,- նշում է հեռուստաընկերությունը:

http://www.aljazeera.com/programmes/aljazeeraworld/2012/05/2012511312273227.html