Al Jazeera-ն կցուցադրի «Համատեղ ցավ 1915» ֆիլմը

34

«Համատեղ ցավ 1915» ֆիլմը, որ նվիրված է Հայոց ցեղասպանությանը կցուցադրվի Al Jazeera արաբական հեռուստաընկերության եթերում: Վավերագրական ֆիլմը նկարահանվել է թուրք, հայ և ամերիկացի պատմաբանների խոսքի հիման վրա: 48 րոպե տևողությամբ ֆիլմում տարբեր կողմերի տեսակետներն են: Վավերագրական ֆիլմում ներառվել են 5 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի մեկնաբանությունները: «1915 թ-ից հետո Ցեղասպանության թեմայով անթիվ գրքեր, ֆիլմեր ու վավերագրություններ են ստեղծվել: Հայերն ու արևմուտքը այն «ցեղասպանություն» են որակել, ոմանք ճանաչել են Ցեղասպանությունը, ոմանք էլ, անգամ, դրա ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունել»,- գրում է թուրքական «Ռադիկալը»: Ֆիլմի ռեժիսոր Ռամազան Մութը պարբերականին հայտնել է, որ այս աշխատանքը աննախադեպ է և «ավելին է, քան թուրքական քարոզչությունը»: