Ակնաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծության հետևանքով 60-ամյա մի տղամարդ է զոհվել

127

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Ակնաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծության հետևանքով 60-ամյա մի տղամարդ է զոհվել։

«Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը սպանվել է։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է միտումնավոր հարձակվել քաղաքացիական շրջանների և բնակչության վրա։