Աջակցենք Արցախի և 44-օրյա պատերազմի մասին պատմող «Կորսված դրախտի դիմանկարը» գրքի լույս ընծայմանը

312
Շուտով լույս կտեսնի Արևմտյան ափի հայտնի վավերագրող, լուսանկարիչ, թղթակից Գիլադ Շադեի Արցախին նվիրված «Կորսված դրախտի դիմանկարը» գիրքը, որը հեղինակի 5 տարվա վավերագրության ամփոփումն է։
 
Հեղինակը 2015 թ-ից սկսած՝ ավելի քան 5 տարի վավերագրել է Արցախի կյանքը, մարդկանց, հրաշք բնությունը։
 
Գիլադը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Արցախում, վավերագրել նաև պատերազմի արհավիրքը, զրուցել մարդկանց հետ, լուսանկարել նրանց, գյուղերը, պատերազմը և դրա հետևանքները։
 
«Կորսված դրախտի դիմանկարը» դոկումենտալ մի գիրք է, որում լինելու են բացառիկ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, անձնական նշումներ և պատմություններ, որոնք հեղինակն արձանագրել է իր օրագրում տարիների ընթացքում՝ Արցախում եղած ժամանակ։
 
Այս գիրքը 2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո արված նյութերի բացառիկ արխիվային հավաքածու է լինելու։
 
Գրքի հրապարկումը նախատեսված է այս տարվա հուլիսի վերջին 2000 օրինակով, իսկ գիրքը հասանելի կլինի հանրությանը 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցին։
 
Հեղինակը գիրքը տպագրելու համար իրականցնում է փոքրիկ դրամահավաք, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով ցանկանում է օգնել Արցախի մասին պատմող այս ինտերակտիվ դոկումնետալ գրքի լույս ընծայմանը։
 
Նախագծին աջակցելու համար անցել հետևյալ հղումով։