Աղավնոյում այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

145

Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Կրակի բոցում վառվում է դպրոցական տարիների հիշողությունը. Աղավնո. այսօր։

Այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութեր»։

Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյի, Բերձորի բնակիչները տարհանվեն։