Ադրբեջանը շարունակում է Ֆիզուլի–Շուշի ավտոմայրուղու շինարարությունը

91

Ադրբեջանի մայրուղիների պետական գործակալությունը շարունակում է դեպի Շուշի նոր ճանապարհի կառուցումը, որի նախագծման և կառուցման կարգը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է yerkir.am-ը։

101,5 կմ երկարությամբ Ահմեդբեյլի – Ֆիզուլի – Շուշի ճանապարհը կլինի վեցաշերտ՝ յուրաքանչյուր ուղղությամբ երեք գոտի: Ճանապարհի լայնությունը կկազմի 37.7 մետր:

Բոլոր ուժերը մոբիլիզացվել են շինարարական աշխատանքների համար, ճանապարհը պայմանականորեն բաժանված է 5 շինարարական հատվածների: Գործակալությունից և տեղական մեկ ընկերությունից բացի, շինարարության մեջ ներգրավված է թուրքական Kolin İnşaat ընկերությունը: Ըստ ժամանակացույցի՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին-2022 թվականի սկզբին: