Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է վերաշարադրել պատմության դասագիրքը, որում հիշատակվում է Արևելյան Հայաստանը

107

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը «լուրջ աղավաղում» է գտել 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն. XIX – XX դարի սկիզբ» դասագրքի՝ Թուրքմենչայի համաձայնագրի վերաբերյալ հատվածում։ Դասագրքի հեղինակներն են Լյաշչենկոն, Վոլոբուևը և Սիմոնովան, այն տպագրվել է 2020 թվականին: Դասագրքում նշվում է, որ, համաձայն պայմանագրի, Արևելյան Հայաստանը մտել է Ռուսաստանի կազմի մեջ: 2020 թ.-ին լույս տեսած Արսենտևի, Դանիլովի, Լևանդովսկու և Տոկարևայի հեղինակած՝ 9-րդ դասարանի մեկ այլ դասագիրք ցույց է տալիս, որ Արևելյան Հայաստանի մաս կազմող Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ:

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատունը դիմումներ է ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և կրթության նախարարություն՝ դասագրքում փոփոխություններ կատարելու պահանջով: Դեսպանությունը պահանջում է վերատպել դասագիրքը և նշել, որ Արևելյան Հայաստանը աշխարհագրական անուն է:

Սա Ադրբեջանի՝ է պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, որի շրջանակներում ՌԴ–ում լայն գործունեություն է ծավալում նաև այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։