Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել․ խնդրում ենք զգոն լինել

0

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դիմել է Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին․

«Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:

Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,- ասված է հաղորդագրությունում։