Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի վարելահողերի ուղղությամբ. աշխատանքները դադարեցված են

26
Մարտունի

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի՝ շփման գծի երկայնքով տեղակայված վարելահողերում ներկա դրությամբ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ աշնանացանի աշխատանքները դադարեցվել են երեկվանից՝ այն բանից հետո, երբ Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայած ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել գյուղի դաշտերում աշխատող գյուղտեխնիկայի ուղղությամբ։

«Սպասում ենք մինչև խաղաղապահները բանակցեն ադրբեջանցիների հետ, որ նորից վերսկսենք աշխատանքները։ Մարդիկ տրամադրված են, որ անպայման ցանեն դաշտերը։ Ուրիշ տարբերակ չունենք, չենք կարող չցանել։ Գյուղի դաշտերի գերակշիռ մեծամասնությունն էդ շփման գծի երկայնքով է ձգվում։ Վարելահողերը, որտեղ ցորեն ու գարի ենք ցանում, համարյա լրիվությամբ թշնամու նշանառության տակ են»,-նշեց գյուղապետը։

Ավանեսյանի խոսքով՝ աշնանացանն արվել է դեռ վարելահողերի մի մասում. առնվազն կեսը մշակելու է։