Ադրբեջանը հրետանի, խոշոր տրամաչափի զենքեր է կիրառում Վերիշենի դիրքերի ուղղությամբ

157

Ադրբեջանական կողմը բարձր ինտենսիվությամբ գիշերվանից հրետանի, խոշոր տրամաչափի զենքեր է կիրառում Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի դիրքերի ուղղությամբ, սակայն կրակոցները գյուղից վերեւ են։ Այս մասին 24News-ին ասաց վարչական շրջանի ղեկավար Արարատ Օրդյանը։

Նրա խոսքերով, կրակոցների հետեւանքով տներ, քաղաքացիական օբյեկտներ չեն վնասվել, արկերը չեն հասնում գյուղ։
Մի քանի տներ վնասվել են ադրբեջանական կրակոցների առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ի գիշերը։