Ադրբեջանը Հայաստանում նոր հենակետ է տեղադրել, այս անգամ՝ Կապան-Ճակատեն հատվածում (տեսանյութ)

214

Մ17 միջպետական ճանապարհի Կապան-Ճակատեն ավտոճանապարհահատվածում տեղադրվել է ադրբեջանական հենակետ: Թշնամու հենակետում ծառայություն են իրականացնում ավելի քան 15 զինված ադրբեջանցի զինծառայողներ: Ադրբեջանական հենակետը տեղադրվել է այսօր երեկոյան ժամերի, հաղորդում է Yerevan.Today-ը:

Նշենք, որ մինչ այս պահը պաշտոնական որևէ տեղեկատվություն նոր հենակետի հետ կապված չկա:

Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի ճանապարհին այս պահին թշնամին շինարարական աշխատանքներ է կատարում` բերել է դոմիկներ, որոնք ցանկանում է տեղադրել այդ տարածքում:

Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանն ասաց, որ այդ ճանապարհով անցնելիս, տեսել է, որ թշնամու զինվորները բահերով ինչ-որ բաներ են փորում: