Ադրբեջանը գերության մեջ գտնվող երկու լիբանանահայերին մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչության հոդվածով

29

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել երկու լիբանանահայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրավապահ մարմինների աղբյուրի վրա հղումով, Հակոբ Աբրահամի Թերզիյանի եւ Հակոբ Հաջիրյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի կրում), 214.2.1. եւ 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված խմբավորումների կրոնական թշնամանքի հարուցում), 318.2 (կազմակերպված խմբի կողմից Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) եւ մի շարք այլ հոդվածներով: