Ադրբեջանը Դադիվանքում ուդի քարոզիչ է նշանակել

886

Ադրբեջանը Քարվաճառի շրջանի Դադիվանք եկեղեցում նոր քարոզիչ է  նշանակել: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` հոգևորականն ադրբեջանաբնակ, ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարին է:

Վերջինս հայտարարել է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղում կան մոտ 300 աղվանական եկեղեցի, որոնք նա պատրաստվում է այցելել:

Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը շարունակում է իր ոճով աղավաղել պատմությունը և հայկական եկեղեցիները հրամցնել որպես աղվանական։