Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 ռազմագերի։
Ըստ աղբյուրի, խոսքը գնում է նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին։
Հայկական կողմը փոխարենը հանձնել է Արցախի բռնազավթված տարածքների ականապատման քարտեզներ։
Ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ պաշտպանությանը նախարարությանը ականապատված տարածքների քարտեզների փոխանակման հարցում միջնորդելու համար։
Հավելենք, որ չի նշվում, թե խոսքը որ շրջանների ականապատման քարտեզների մասին է։














