Ադրբեջանում սկսել են արտադրել «Բասարգեչար» կոչվող գինի, որի վրա պատկերված է Սևանա լիճը

233

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են սեփական աթոռին ավելի պինդ հարմարվելով՝ շարունակելով անպատասխան թողնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքները և ծաղրուծանակը, Ադրբեջանը սկսել է իր շուկայում ընդլայնել գինիների տեսակների անվանումները։

Սկսել են արտադրել «Բասարգեչար» (Վարդենիսի ադրբեջաներեն անվանումը) կոչվող գինի։
Շշի վրա պատկերված է Սևանա լիճը՝ ադրբեջանական Գեյչա անվանումով։

Հիշեցնենք, որ Բաքվում անցկացվող շքերթի ժամանակ Ալիևը լկտիաբար հայտարարեց, որ Սևանը, Զանգեզուրը և Երևանը ադրբեջանական հողեր են։ Իսկ այսօր թշնամին անգամ իր արտադրանքի վրա արտահայտում է սեփական նկրտումները։