Ադրբեջանն իր ռազմական ինքնաթիռներով զենք է մատակարարել ահաբեկչական խմբավորումներին․ փաստաթղթեր

181
Սիլք վեյ
Իրանական թելեգրամյան ալիքները հրապարակել են կարևոր փաստաթղթեր, որոնք մատնանշում են Ադրբեջանի կենտրոնական դերակատարության մասին զենքի սև շուկայում՝ ահաբեկիչներին զինամթերք ապահովելու գործում։ Այս մասին հայտնում է իրանագետ Փոյա Հոսեյնին։
Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության 2017 թ․ բացահայտված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Բաքվի ղեկավարությունը օգտագործում է Silk Way ավիաընկերության գաղտնի և դիվանագիտական ​​թռիչքները՝ սև շուկայում զենք մատակարարելու համար: Այդ փաստաթղթերում տեսանելի է Սաուդյան Արաբիայի պատվերով՝ Սիրիայում ԻԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը:
️Զենքի սև շուկայում Բաքուն հանդիսանում է տարածաշրջանում ռազմական սպառազինության տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով, որոնց աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ տերություններ:
Եվրասիական հարցերով ավագ հետազոտող Ահմադ Քազեմին «Fars News» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թմրանյութերի Եվրոպա տարանցման գործում Բաքվի առանցքային դերակատարությանը։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ISAF- ի /Անվտանգության աջակցության միջազգային ուժեր / շրջանակներում՝ Աֆղանստան խաղաղապահ ուժեր ուղարկելու պատրվակով՝ իր Զինված Ուժերը օգտագործել է Աֆղանստանում վայրի կակաչի դաշտերը պաշտպանելու համար:
Աֆղանստանից Եվրոպա թմրամիջոցների տեղափոխման հիմնական տրաֆիկը ԱՄՆ -ի և ISAF-ի ինքնաթիռների ռազմական, լոգիստիկ և այլ փոխադրումների պատրվակով իրականացվող թռիչքներն էին՝ Քաբուլից Բաքու, այնուհետև՝ Բաքվից դեպի եվրոպական երկրներ»,- ասել է նա: