Ադրբեջանից ևս մեկ գերի է վերադարձվել Հայաստան

319

Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին», – Ազգային ժողովում հայտարարեց Պապիկյանը:

Նա ասաց, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:

Հիշեցնենք, որ Դավիդյանը օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

ՊՆ-ն այդպես էլ չէր հաստատել վերջինիս գերության մեջ հայտնվելու փաստը։