Առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը վերսկսել են հարձակումներ հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ

1
ՏՕՍ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ։ Այս մասին ասուլիսի ժամանան հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։