Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել (ՏԵՍԱՆՈՒԹ)

24

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: Ռուսաստանցի լրագրող Դարյա Ասլամովան «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից մոտ 200 մետր հեռավորության վրա այն պահին, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից:

«երկու հարյուր մետր հեռավորության վրա, երբ ես փորձում էի հարցազրույց վերցնել։ Պայթյունի պահը հայտնվել է տեսանյութում։ Մենք պոկվեցինք տեղից, և միայն հինգ հարյուր մետր անց հասկացանք, որ արկը վնասել է յուղի բաքը և խփել էապակուն։ Մեքենան վերջնականապես կանգնեց գնդակոծության տակ, և մենք թաքնվեցինք աղբահորի մեջ։ Սպասում էինք, թե երբ մեզ կփրկեն։ Իսկ մեզ փրկեցին ամբողջ աշխարհով։ Այս մասին իմ հաջորդ ռեպորտաժը»,- գրում է լրագրող կինը: