Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հադրութում երեկ տեղի ունեցած միջադեպերին։
«Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խումբը ներթափանցելով Հադրութ՝ ահաբեկել են բնակչությանը, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց։ Գնդակահարելով սպանել են հաշմանդամ երիտասարդի և իր մորը։ Դրանից բացի կան տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին»,- նշեց նա։














