Ադրբեջանի ցամաքային զորքերի զինծառայողը Բերձորի միջանցքում «էկոակտիվիստ» է աշխատում

90

Արդեն 72 ժամ է, ինչ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» փակել են Բերձորի միջանցքը: Բայց պարզ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ալիևի ակտիվիստները հիմնականում հատուկ նշանակության զորքերի կամ բանակի ծառայողներ են կամ ալիևյան ռեժիմից սնվող պսևդո-հկ-ականներ:

Այսպես բացահայտվել է նրանցից ևս մի բնապահպան-զինվորական` Բերձորի միջանցքում ակտիվիստի կերպարի մեջ մտած:

Նա Ադրբեջանի ցամաքային զորքերի ավագ լեյտենանտ Ուլվի Գեդիրն է` 1988թ-ի ծնված: Ավարտել է Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն դպրոցը:

Լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի մեծ երկրպագուներից է: