Ադրբեջանցիները յուրացրել են Տեղի բնակչի «Ուազ»-ը, երբ մեքենայի վառելիքը վերջացել է օկուպացված տարածքում

50

Տեղ գյուղի բնակիչներից մեկի «Ուազ»-ը ադրբեջանցիները գողացել են, երբ այն վառելիք չլինելու պատճառով ժամանակավոր կանգնած է եղել օկուպացված տարածքում։ Այս մասին ArmDaily.am-ին հայտնել է Տեղ համայնքի համայնքապետ Ներսես Շադունցը։

Շադունցի խոսքով՝ երեք օր առաջ Տեղ գյուղում բնակություն հաստատած արցախցի բնակիչներից մեկի «Ուազ»-ի վառելիքն ավարտվել է ու ստիպված շփոթվելով ադրբեջանցիների կողմից այժմ օկուպացված տարածք է մտել։ Մեքենան թողել է այնտեղ, եկել գյուղ, դիզվառելիքի հետևից, սակայն երբ վերադարձել է, «Ուազ»-ն այլևս տեղում չի եղել։ Ավելորդ է նշել, որ «Ուազ»-ն այդպես էլ տիրոջը չի վերադարձվել»։