Ադրբեջանցիները Որոտանում կանգնեցնում են նաև իրանական ավտոբուսները՝ պահանջելով 120 դոլար

24

Ադրբեջանական զինված ստորաբաժանումները Իրան տանող Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սկսել են կանգնեցնել ոչ միայն իրանական բեռնատարները, այլև ավտոբուսները, և ուղևորներին ստուգելուց հետո պահանջել 120 դոլար։ Այս մասին 24News-ին հայտնեց Երևան-Թեհրան ավտոբուսի մի ուղևոր, որի հետ դեպքը կատարվել է հենց այսօր։

«Ադրբեջանցիները կանգնեցրին մեր ավտոբուսը, մտան ներս ու սկսեցին ստուգել մեր անձնագրերը։ Ուղևորների թվում կային նաև ՀՀ քաղաքացիներ։ Նրանք նկարեցին բոլոր ուղևորների անձնագրերը, ապա ավտոբուսի վարորդից պահանջեցին 120 ԱՄՆ դոլար, որը ստանալուց հետո նոր հեռացան», – նշեց մեր զրուցակիցը։