Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր թշնամու զորքերը մտել են Շուռնուխ գյուղ և մինչև հունվարի 5-ը ժամանակ տվել 12 տները լքելու համար։ Այժմ համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ երևում է, որ թշնամին արդեն հասցրել է մտնել Շուռնուխ համայնքի գրադարան և այն տակնուվրա անել։














