Ադրբեջանցիները Շուշիում հայերին հիշեցնող ամեն ինչ հողին են հավասարեցնում

113

Ռուսական РБК հեռուստաընկերության հրապարակած ռեպոորտաժից պարզ երևում է, թե ինչ վիճակում է այսօր գտնվում հայոց բերդաքաղաք Շուշին, որը նվիրաբերվեց թշնամուն։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ադրբեջանը հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցին իբր վերանորոգում է, բայց իրականում արտաքինի և հայկական նկարագրի փոփոխման աշխատանքներ է տանում։

Այս նկարից երևում է, որ Շուշում քանդվում են բոլոր շենքերը, բազմաբնակարան տները, այն ամենն, ինչ հիշեցնում է հային ու հայությանը, նույն ոճով ինչպես որ ոչնչացվեց Կանաչ ժամը։