Ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Խրամորթի բնակիչներին․ բարձրախոսներով կոչ են անում հեռանալ

67

Գիշերն ադրբեջանական կողմը կրկին բարձրախոսներով կոչ է արել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել գյուղը։ Այս մասին 24News-ին ասաց «Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը զինտեխնիկա է կուտակել գյուղի մոտակայքում, փորձում է հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել բնակիչներին հեռանալ գյուղից։