Մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են 750 մետր նահանջել Սյունիքի մարզի Արավուս գյուղից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

83

Արավուս գյուղի բնակիչները կանգնել են իրենց հայրենի տան պաշտպանությանը։ Ոչ մեծ ջոկատով նրանք վերահսկում են այս տարածքը, հրաժարվելով նահանջել նույնիսկ մեկ մետր: Արավուս գյուղի հետագա գոյությունը հարցականի տակ է։

Ինչպես նշում են կամավորները, Արավուսը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի։

«Փյունիկ» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ կամավորները ներկայացնում են իրավիճակը: