Ադրբեջանցիերը Մեծ Թաղեր գյուղի հսկայական գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացրել են

38

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը թվիթերյան էջում հրապարակել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատան լուսանկարը և կիցվ նշել, որ ըստ արբանյակային պատկերի՝ գերեզմանը, հայերի տեղահանումից հետո ոչնչացվել է։

«Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը վերջերս ոչնչացվել է: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել մինչև այն ժամանակ, երբ հայերը 2020 թվականին տարհանվեցին գյուղից: Արբանյակային պատկերը ցույց է տալիս, որ գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացված է»,- նշել են կենտրոնից։