Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ

332

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի  ուղղությամբ, որի հետևանքով այս պահին տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։

Ըստ բնակիչների, հրդեհը ներկայում չի հաջողվում մարել։

Երասխի բնակիչների խոսքով, վերջին  օրերի ընթացքում հատկապես,  ադրբեջանական կողմը հաճախակիացրել է հենց գյուղի ուղղությամբ կրակոցները։