Ադրբեջանական կողմը գործի է դրել հերթական կեղծ քարոզչամեքենան։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը այս անգամ մեղադրում է հայկական կողմին Տավուշի հատվածում կրակ բացելու մեջ։
Հայտարարությունում նշվում է, թե սահմանային միջադեպ է տեղի ունեցել օգոստոսի 26-ին, ժամը 22։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղին հարող սահմանային հենակետի հատվածում։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ ապատեղեկատվություն է տարածված լուրը։