Ադրբեջանցիները Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին հայկական մեքենաների վրա քարեր են նետել

109
Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Հարությունյանը գրում է․
Այսօր կեսօրին` ժամը 13։30-ի սահմաններում, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին, Սզնեք գյուղի խաչմերուկում Ադրբեջանական շարասյան մեքենաներից սկսել են քարեր նետել հայկական մեքենաների վրա։ Ի դեպ, շարասյունը ուղեկցել են ռուս խաղաղապահները։ Առաջին մեքենային չեն դիպել քարերը (վարորդը հազիվ է պահել մեքենայի կառավարումը), բայց երկրորդ մեքենային քարերը դիպել են։
Դեպքից հետո շարասյունը կանգնացվել է բացատրություն տալու համար։