Ադրբեջանցիները հայ դիրքապահներին Կապանի մերձակայքի դիրքերը լքելու վերջնաժամկետ են տվել

114

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները հայկական ինքնապաշտպանական ուժերին վերջնաժամկետ են ներկայացրել լքել Կապան քաղաքի մերձակայքի դիրքերը 10 ժամվա ընթացքում, այլապես կդիմեն ուժի կիրառության։

Ինքնապաշտպանական ուժերը մերժել են։ Այդ տարածքում հայկական բանակ չկա։

Դիրքերը, որոնց մասին խոսք է գնում, նշված են քարտեզում կարմիր գծով:

Մենք փորձեցինք մանրամասներ ճշտել Կապանի քաղաքապետից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։