Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճապանապարհին ժամը մեկ են թույլ տալիս երթևեկել. Կապանի քաղաքապետ

122

Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելու համար նոր խոչընդոտ է առաջացրել: Որոտանի հատվածով երթևեկությունը սահմանափակել են, դարձրել են ժամը մեկ: Եթե նախկինում ազատ երթևեկություն էր, հետո սահմանափակվեց երթևեկությունը միայն ռուսների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ, հիմա էլ կոնկրետ ժամ մեկ են թողնում մեքենաներին շարժվել:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս առումով ոչինչ չի կարողանում անել:

Քաղաքապետի հաղորդմամբ՝Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը նվազել է, փոխարենը երթևեկությունը ծանրացել է է Կապան-Տաթև ճանապարհին, նույնիսկ մեծ բեռնատարներն են սկսել այդ ճանապարհով գնալ, թեև բեռնատարների համար այդ ճանապարհը դժվարանցանելի է:
Գևորգ Փարսյանի խոսքով՝Որոտանի հատվածում ադրբեջանցիները նույն ռեժիմով շարունակում են իրանցի վարորդներից գումար պահանջել: