Ադրբեջանցիները եկել-հասել են մի 300-400 մետրի վրա․ անասուններին քաշել են դեպի Վարդենիսի հատվածը․ Վերին Շորժայի համայնքապետ

60

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններից գլուխ չի հանում։ Ասում է` մինչև հիմա ուշքի չի գալիս, թե ինչպես մեկ օրում ադրբեջանցիները առաջ եկան, ու արդեն 3 շաբաթ է` նրանք մեր պետական սահմաններից չեն հեռանում։

«Արոտավայրերի երկայնքով առաջ են եկել, հասել են մեր ցանքերի գլխին։ Որտեղ մենք ցանքս ենք կատարում, եկել–հասել են մի 300-400 մետրի վրա։ Անասուններին քաշել են դեպի Վարդենիսի հատվածը։ Ես ոչ մի բան չեմ հասկանում սրանց արածից, թե ինչ են անում, ինչ են մտածում, չեմ հասկանում` ինչ է կատարվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։