Ադրբեջանցիները չեն վերադարձել շուրջ կես տարի առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանից առեւանգված 280 մանր եղջերավոր անասուններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի Դավիթ Ղուլունցը:
«Բանակցությունների ժամանակ իրենք ասում էին, որ գյուղացու հետ ոչխարներ չեն եղել՝ թեպետ մենք փաստեր, լուսանկարներ էինք ներկայացնում: Հիմա դիմել ենք Կառավարությանը, շուտով կփոխատուցվի Մաթեւոսյանին պատճառված վնասի 70 %-ը»,- նշեց Ղուլունցը:
Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ այս ամիսների ընթացքում նմանատիպ դեպքեր չեն գրանցվել: