Ադրբեջանցիներն Ավետարանոցում անարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը

26

Ադրբեջանցիները «հրաձգության պարապմունքներ են» անցկացրել՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում գտնվող 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը օգտագործելով որպես պատվանդան։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կրակում հուշարձանի վրա դրված շշին։

Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել նաև Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների, Վազգեն Սարգսյանի արձանի և այլ հուշարձանների վանդալիզմից։