Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի հայրենագիտական թանգարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

214

Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը և փաստն արձանագրող կադրերը տարածել համացանցում։ Այս տեղեկությունը «Ռադիոլուր»-ին հայտնեց «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության համահիմանդիր և գործադիր տնօրեն Մերի Դավթյանը։

Նրա խոսքով՝ հայկական հուշարձաններն արդեն ոչնչացվում են տնտեսական հիմնավորմամբ՝ վերակառուցման ծրագրերի իրականացման քողի տակ։

Ադրբեջանցիներն այս կերպ քողարկում են իրենց գործողությունների բուն էությունը՝ ասում է Մերի Դավթյանը։

«Ինչպե՞ս հասկանալ այսօր համացանցում տարածված կադրերը։ Ադրբեջանցիները պղծում են Հադրութի  Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը։ Սա ճանապարհի հարթեցո՞ւմ է, թե՞ ենթակառուցվածքի շինարարություն։ Տխուր է պատկերացնել, թե ինչ ճակատագրի են արժանանում իրենց հսկողության տակ մնացած պատմամշակութային մեր մյուս արժեքները։ Վանդալիզմի օրինակները տարածում են համացանցում։ Զարմանում և չեմ հասկանում՝ ինչպե՞ս է այս ամենը հանդուրժում միջազգային հանրությունը։ Ինֆորմացիա ունենք, որ Հադրութը գրավելու հենց հաջորդ օրը նրանք Բաքու են տեղափոխել Ազոխի թանգարանի ցուցանմուշները։ Դրանք արտասահմանցի հնագետները մեր արշավախմբի հետ միասին պեղել էին Ազոխի ամենահարուստ պատմամշակութային հուշարձան-քարանձավից»։

 

@nasirov_734Qarabgda cox qorxuc bir yere rast geldim heyvan oluleri

♬ الصوت الأصلي – امير الاحزان ❤❤