Ադրբեջանցիների կրակահերթից հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար է վնասվել. ՊՆ

96
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը գրանցվել է հոկտեմբերի 4-ին` ժամը 23:30-ի սահմաններում։
Անձնակազմի շրջանում տուժածներ չկան: