Ադրբեջանցիների հետ խոսակցություն ունեցել եմ և՛ Խնձորեսկի, և՛ Ներքին Խնձորեսկի տարածքների հետ կապված․ գյուղապետ

113
Երվանդ Մալունց

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցի խոսքով՝ նորություն չէ, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզում են և GPS-ով են սահմանները որոշում։

«Իբր թե ո՞վ տեղյակ չէ, որ GPS-ով են սահմանները որոշում, ադրբեջանցիների հետ խոսակցություն ունեցել եմ և՛ Խնձորեսկի, և՛ Ներքին Խնձորեսկի տարածքների հետ կապված։ Մեր գյուղն առանց դրա էլ հայտնվել է վատ վիճակի մեջ, սահմանին մոտ է։ Մնացած իրավիճակի հետ կապված, խնդրում եմ, եկեք գյուղ, սեփական աչքով տեսեք, խոսեք բնակիչների հետ, սահմանը տեսեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։

Նա ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում, այդ թվում՝ Ներքին Խնձորեսկում, բոլորն էլ տեղյակ են։

«Բոլորն էլ այդ ամենից տեղյակ են, առաջին օրը չէ, որ այս իրավիճակն է, արդեն քանի ամիս է՝ սա նորություն չէ։ Ես նորից եմ ասում՝ հեռախոսով շատ բան չեմ ասի, ուղղակի եկեք գյուղ ու պատկերացում կազմեք, թե ինչ վիճակ է»,- եզրափակեց Երվանդ Մալունցը և այլ հարցերի չպատասխանեց։