ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի զինվորականը կրակահերթ է արձակում Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա

203

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը կրակում Հադրութում գտնվող արցախյան հուշահամալիրի խաչքարի վրա։

Դեպքը տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում։

Ադրբեջանցի զինվորականը կրակահերթ է արձակում Հադրութի ազատագրմանը նվիրված հուշահամալիրի խաչքարի վրա։

Տեսանյութում տեսնում ենք նաև, որ հուշահամալիրը պղծված է ադրբեջանալեզու գրաֆիտիներով։