Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք

118

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում տեղի է ունեցել ծեծկռտուք: Այս մասին Լրատվական ռադիոյին պատմել է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը։

Ըստ Վարդանովի՝ Շուշիում տեղակայված ադրբեջանցի զինվորականների լկտի պահվածքի պատճառով ռուս խաղաղապահների և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վեր է ածվել ծեծկռտուքի:

«Մոտ 4 ժամ առաջ հայ վարորդները Շուշիի ներքևի պոստում ականատես են եղել, թե ոնց թուրք զինվորականների լկտի պահվածքի պատճառով ռուս խաղաղապահները նկատողություն են արել նրանց։ Ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին և տեղի է ունեցել բախում։ Իրար վրա զենք պահելով, լիցքավորելով զենքերը, բայց հիմնականում եղել է քաշքշուկ և բռունցքներով կռիվ։ Ռուսները ԲՏՌ-ները շրջել են ադրբեջանցիների կողմը, որ կկրակեն։ Մոտ մի վաշտ թուրք զինված՝ վազելով իջել են ներքև։ Սետկեքը ճղել էին»,- պատմել է նա։

Վարդանովը նշել է, որ բավականին լուրջ քաշքշուկ է եղել, անգամ թեթև վնասնածքներ են ստացել զինվորականները։

Միջադեպի մասին որևէ պաշտոնական լրատվություն չկա։