Հայաստանին ինտերնետ մատակարարող վրացական ընկերության 100%-ի սեփականատեր է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր գործարար Նասիբ Հասանովի NEQSOL ընկրությունը ձեռք է բերել Վրաստանի խոշորագույն Caucasus On-line ընկերության մնացած 51%-ը՝ դառանալով 100%-ի բաժնետեր:
Ընկերության 49 տոկոսը ադրբեջանացիներին էր վաճառել 2019 թվականին:
Տարբեր գնահատականներով` այժմ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի շուրջ 80% -ը: Դրանից բացի, Հայաստանն օգտվում է նաև Ռուսաստանի երկու մալուխներից. մեկը՝ Սև ծովով անցնող, մյուսը՝ ցամաքային: Ցանցային հաղորդակցության 20%-ը բաժին է ընկնում Իրանով անցնող մալուխներին:
Փաստացի, Հայաստանին ինտերնետի մատակարարումը այլևս կախված է Ալիևի քմահաճույքներից:
Նշենք, որ Caucasus On-line ընկերության կայքում որպես բիզնես գործընկեր է նշված Ucom-ը և Beeline-ը։














