Ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացումը․ թշնամին խուճապահ փախչում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

4

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում թշնամու զինտեխնիկան՝ պատճառելով մեծ կորուստներ։

«Հյուսիս-արեւելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:

ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա եւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ»,- հայտնում է ՊԲ-ն։